ՌԴ-ը կօգնի Թուրքիային պարեկել ռազմական գործողության տարածքին կից գոտին Սիրիայում - VIDEO

09:59   23 Հոկտեմբեր 2019    221

Ռուսաստանը և Թուրքիան համատեղ պարեկություն կսահմանեն Սիրիայում թուրքական ռազմական գործողության տարածքին կից գոտում:

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Սոչիում ՌԴ և Թուրքիայի առաջնորդների բանակցությունների ավարտից հետո, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սիրիայում, հոկտեմբեր 23-ից, թուրքական գործողությունից դուրս գտնվող գոտի կմտցվեն Ռուսաստանի ռազմական ոստիկանության աշխատակիցները և ՍԱՀ-ի զինծառայողները, նշել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը:

Վլադիմիր Պուտինը և Թայիփ Էրդողանը հանդիպել են Սոչիում հոկտեմբերի 22-ին:



Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները