ԱՄՆ սենատորը Պուտինի և Էրդողանի շփումը վտանգավոր գործընկերություն է անվանել

10:05   23 Հոկտեմբեր 2019    197

Սենատոր Ռիչարդ Բլյումենթալը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի շփումները լուրջ մտահոգության առիթ են տալիս:

Նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ գործողությունները Սիրիայում «զզվելի դավաճանություն» են:

Բլյումենթալն ավելացրել է, որ ամերիկյան առաջնորդ Դոնալդ Թրամփը հետ է կանգնել տարածաշրջանում ԱՄՆ-ի պատասխանատվությունից, ինչից հետո «նախաձեռնությունն իր ձեռքն է վերցրել Պուտինը»:

Նրա կարծիքով՝ Էրդողանի և Պուտինի վտանգավոր գործընկերությունը Վաշինգտոնին էլ ավելի տագնապալի դրության մեջ է դնում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Պուտին   Էրդողան  


Վերնագիրի այլ պիտակները