Բրազիլիայի նախագահի որդին հրաժարվել է ԱՄՆ-ում երկրի դեսպանի պաշտոնից

10:14   23 Հոկտեմբեր 2019    201

Բրազիլիայի նախագահի որդին՝ Էդուարդու Բոլսոնարուն, հայտարարել է, որ հրաժարվում է ԱՄՆ-ում երկրի դեսպանը դառնալու գաղափարից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ նախագահ Ժաիր Բոլսոնարուն հետաձգել է որդու թեկնածությունը դեսպանի պաշտոնում առաջադրելը՝ Սոցիալ-լիբերալ կուսակցության ներսում առկա ճգնաժամի, ինչպես նաև Սենատում անհրաժեշտ ձայների քանակության բացակայության պատճառով:

Էդուարդու Բոլսոնարուն իր պատգամավոր գործընկերներին հայտնել է, որ նրա որոշման պատճառը մասամբ աջակցության պակասն է եղել՝ հավելելով, որ հայրն այդ որոշման վրա որևէ ազդեցություն չի ունեցել:

«Այդ որոշման առնչությամբ ես երկար եմ մտածել»,- ասել է նախագահի որդին:

Ժաիր Բոլսոնարուն որդուն դեսպանի պաշտոնում նշանակելու մտադրության մասին հայտնել էր հուլիսի սկզբին: Նրա խոսքով՝ վերաբերմունքը նախագահի որդու հանդեպ տվյալ պաշտոնում տարբերվելու է «սովորական դեսպանի» հանդեպ վերաբերմունքից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրազիլիա  


Վերնագիրի այլ պիտակները