Լիբանանի իշխանությունները չեն պատրաստվում արտակարգ դրություն մտցնել բողոքի ակցիաների պատճառով

10:20   23 Հոկտեմբեր 2019    204

Լիբանանի կառավարությունը չի պատրաստվում երկրում արտակարգ դրություն մտցնել վեցերորդ օրը շարունակվող բողոքի զանգվածային ակցիաների պատճառով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ասված Է վարչապետ Սաադ Հարիրիի դիվանատան հայտարարության մեջ:

«Կառավարությունն արտակարգ դրություն հայտարարելու մտադրություն չունի, եւ ցուցարարներին թույլատրված Է իրենց հանրահավաքների համար օգտագործել Բեյրութի կենտրոնի հրապարակները»,- նշվում Է փաստաթղթում, որը հրապարակել Է Al Hadath հեռուստաալիքը:

Դրա հետ մեկտեղ Լիբանանի իշխանություններն անթույլատրելի են համարում ավտոճանապարհների փակումը մայրաքաղաքի մատույցներում, ինչը կաթվածահար Է անում քաղաքի կենսագործունեությունը: Ուստի հանրապետության ՆԳ նախարարությանը ցուցում Է տրված ապաարգելափակել Բեյրութը նահանգների հետ կապող բոլոր հիմնական ճանապարհները: Լիբանանի բանակը ոստիկանությանը օժանդակություն կցուցաբերի այդ առաջադրանքը կատարելու գործում:

Ինչպես հայտնել Է Al Mayadeen հեռուստաալիքը, հոկտեմբերի 23-ին կկայանա երկրի կոալիցիոն կառավարության սոցիալ-տնտեսական բլոկի նախարարների խորհրդակցությունը, որը նվիրված կլինի անօրինականորեն յուրացված պետական միջոցների վերադարձման մասին օրինագծի քննարկմանը:

Այս պահանջը հաստատակամորեն առաջադրում են բողոքի շարժման մասնակիցները:

Ներկայում մեծ թվով ցուցարարներ արգելափակել են Լիբանանի Կենտրոնական բանկի շենքը՝ փակելով երթեւեկությունը Խամրա փողոցով, որը հիմնական առեւտրական զարկերակն Է Բեյրութի արեւմտյան մասում: Ակտիվիստները վանկարկում են կարգախոսներ՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել ներկայիս ու նախկին նախարարներին, որոնց նրանք մեղադրում են կոռուպցիայի մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լիբանան  


Վերնագիրի այլ պիտակները