Կիևի կենտրոնում պայթյուն է որոտացել․ կան զոհեր

10:45   23 Հոկտեմբեր 2019    177

Կիևի կենտրոնում՝ Պուշկինի փողոցում, նռնակ է պայթել։

Հաղորդվում է 2 զոհի մասին։ Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 22-ի երեկոյան, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Մայրաքաղաքի բնակիչներից մեկը մահացել է տեղում, մյուսը՝ շտապօգնության մեքենայի մեջ՝ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին։ Նշվում է, որ մի երիտասարդ աղջիկ վնասվածքներ է ստացել։

Ականատեսները պատմում են, որ աստիճանների վրա նստած երկու երիտասարդի են նկատել, որոնցից մեկը պտտում էր նռնակը․ այն ընկել է նրա ձեռքից ու պայթել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Կիևի  


Վերնագիրի այլ պիտակները