«Թուրքիայի ռազմական գործողությունը Սիրիայում փաստացի դադարեցված է». Թուրքիայի ՊՆ

11:09   23 Հոկտեմբեր 2019    348

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ԱՄՆ-ն իրենց տեղյակ է պահել Սիրիայի հյուսիսում սահմանված 120-ժամյա հրադադարի ընթացքում քրդական ուժերի՝ «անվտանգության գոտուց» բարեհաջող դուրսբերման մասին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:

Նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ ռազմական գործողությունը փաստացի դադարեցված է, և ներկայում կարիք չկա «անվտանգության գոտուց» դուրս նոր գործողություն սկսելու:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա   ՊՆ  


Վերնագիրի այլ պիտակները