Գյումրիում գնացքները կանգ են առել. մեքենավարները գործադուլ են անում

11:27   23 Հոկտեմբեր 2019    686

Հարավկովկասյան երկաթուղիներն արգելում է լրագրողների մուտքը Գյումրիի լոկոմոտիվային դեպոյի տարածք։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այսօր Հայաստանի հանրապետության բոլոր մեքենավարները գործադուլ են հայտարարել ու պահանջում են աշխատավարձի բարձրացում։

Գյումրեցի մեքենավարները՝ ի նշան բողոքի, հավաքվել են դեպոյում, որտեղ անվտանգության աշխատակիցները լրագրողների մուտքը չեն թույլատրում՝ պատճառաբանելով թե հրահանգը ստացել են հարավկովկասյան երկաթուղիներից։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները