Կալիֆորնիայում ավերիչ երկրաշարժ են կանխատեսել

11:35   23 Հոկտեմբեր 2019    179

Ամերիկյան Կալիֆորնիա նահանգում կարող է 6,7 և ավել մագնիտուդով երկրաշարժ տեղի ունենալ:

Նման եզրահանգման են եկել Բերքլիում Կալիֆորնիայի համալսարանի սեյսմիկ լաբորատորիայի մասնագետները:

Գիտնականների կանխատեսումներով՝ դա հանգեցնելու է ենթակառուցվածքների, շինությունների փլուզման, էլեկտրաէներգիայի անջատման, հաղորդում է Science Alert-ը:

Հետազոտողները ակտիվություն են գրանցել Հարլոքի բեկման շրջանում, որը 250 կիլոմետր անցնում է հարավ-արևմտյան նահանգների տարածքով և հատում է Սան-Անդրեասը: Պատճառը հուլիսին Ռիջքրեսթում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ տեղի ունեցած երկրաշարժի առաջացրած ապակայունությունն է եղել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կալիֆորնիա  


Վերնագիրի այլ պիտակները