Պենտագոնի շեֆն անակնկալ այցով մեկնել է Իրաք

12:03   23 Հոկտեմբեր 2019    422

ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսփերն անակնկալ այցով մեկնել է Իրաք:

Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, Պենտագոնի շեֆը Բաղդադ է մեկնել իրաքյան իշխանությունների հետ բանակցությունների համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սպասվում է, որ իր այցի շրջանակներում ամերիկացի պաշտոնյան հանդիպելու է Իրաքի վարչապետ Ադել Աբդել Մահդիի և Պաշտպանության նախարար Էրֆան ալ-Հիյալիի հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պենտագոն   Իրաք  


Վերնագիրի այլ պիտակները