Մոսկվան Անկարայի հետ քննարկում Է C-400-ի լրացուցիչ մատակարարումները

12:14   23 Հոկտեմբեր 2019    753

Ռուսաստանը եւ Թուրքիան քննարկում են C-400 հակաօդային պաշտպանության համակարգի լրացուցիչ մատակարարումները:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին Սոչիում «Ինտերֆաքս»-ին հայտնել է «ՌոսօբորոնԷքսպորտ»-ի ղեկավար Ալեքսանդր Միխեեւը:

Նրա խոսքով՝ ներկայում Մոսկվան եւ Անկարան արդեն քննարկում են «օպցիոնը, ֆինանսական մոդելը, մատակարարումների ժամկետները»:

Բացի այդ, ռուս մասնագետները թուրք զինվորականներին սովորեցնում են օգտագործել այն տեխնիկան, որն արդեն մատակարարվել է, հավելել է Միխեեւը: «Ուսուցման ծրագրի ավարտից հետո թուրքական կողմը համալիրը կդնի մարտական հերթապահության»,-ասել է պետական ընկերության ղեկավարը:

Հունիսի վերջին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել Է, որ Թուրքիային C-400-ի մատակարարման պարտավորագիրը նախատեսում Է տեխնոլոգիաների մասնակի փոխանցում:

Hayatsk.info

Հեշթեգներ: C-400  


Վերնագիրի այլ պիտակները