Թրամփը ցանկացել է, որ Զելենսկին հետաքննություն սկսի Ջո Բայդենի դեմ

12:31   23 Հոկտեմբեր 2019    197

ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետ Վիլյամ Թեյլորը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ցանկություն է ունեցել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հետաքննություն սկսի ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի դեմ՝ ԱՄՆ ռազմական աջակցության կամ Սպիտակ տանը հանդիպման դիմաց: Փոխանցում է Vox.com-ը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին Թեյլորը հայտարարել է նախագահ Թրամփի իմփիչմենթի հարցով զբաղվող Կոնգրեսի երեք հանձնաժողովների փակ հանդիպման ընթացքում:

Ավելի վաղ դեմոկրատները Թրամփի դեմ իմփիչմենթի գործընթաց էին սկսել: Հետաքննություն սկսելու առիթ է դարձել ԱՄՆ նախագահի հեռախոսազրույցը Ուկրաինայի նախագահի հետ: Դրա ընթացքում քննարկվել է ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդու՝ Ուկրաինայում ծավալած գործունեությունը:

Թրամփը հերքել է բոլոր մեղադրանքները և իր դեմ սկսված հետաքննությունը որակել է որպես «վհուկների որս»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Զելենսկի  


Վերնագիրի այլ պիտակները