Կիմ Չեն Ընն ուսումնասիրել է Կիմգանսան լեռան զբոսաշրջային հատվածում կառուցված օբյեկտները և քննադատել է այնտեղ կառուցված շինությունները՝ դրանք անվանելով «ժամանակավոր հյուղակներ»:
Հանգստավայրը ժամանակին ակտիվորեն ընդունել է հարավկորեացի զբոսաշրջիկների:
Կիմ Չեն Ընը շինությունների հետ կապված մասնավորապես հայտարարել է, որ նրա համար տհաճ է Հարավային Կորեայի կողմից կառուցված շինություններին նույնիսկ նայելը, այնպես որ կարծում է՝ Սեուլի հետ խորհրդակցություններից հետո կկարգադրի ապամոնտաժել դրանք:
Իր որոշումը Կիմ Չեն Ընը բացատրել է այն հանգամանքով, որ Կիմգանսանը համարվում է ոչ միայն Կորեա թերակղզու հյուսիսային և հարավային հատվածների մշակութային ժառանգությունը, այլ նաև միջկորեական հարաբերությունների խորհրդանիշն ու քարտեզը, իսկ այդ հարաբերությունների բացակայության պարագայում չի լինելու նաև հարավկորեացի զբոսաշրջիկների հոսք:
Կիմգանսան հանգստավայրում 2002 թվականին հարավկորեացի զբոսաշրջիկներին ակտիվորեն ընդունելու հետ կապված հատուկ ռեժիմ էր սահմանվել: Այնուամենայնիվ, 2008 թվականին՝ հարավկորեացի զբոսաշրջիկներից մեկի սպանությունից հետո, Հարավային Կորեան դադարեցրել է դեպի Կիմգանսան շրջայցերի կազմակերպումը: Ավելի ուշ Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ հանգստյան գոտին «միայնակ» է զարգացնելու՝ առանց Հարավի միջամտության:
Կիմգանսանի լեռնային տեղանքը Կորեական թերակղզու ամենագեղեցիկ վայրն են համարվում:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Կիմ-Չեն-Ըն