Ռուսաստանում ռոբոտ ոստիկաններ կարող են հայտնվել

12:52   23 Հոկտեմբեր 2019    196

Ռուսաստանի Ճանապարհային ոստիկանությունում և Միգրացիոն ծառայությունում մինչև 2030 թվականը կարող են հայտնվել ռոբոտ ոստիկաններ: Նրանք տարբեր հարցերի շուրջ խորհուրդներ կտան քաղաքացիներին, ինչպես նաև կվերցնեն մատնահետքեր:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «Ինտերպոլիտեխ» ցուցահանդեսում արտադրող կազմակերպության ներկայացուցիչ Կոնստանտին Պոկլադոկին:

Նա նշել է, որ Promobot անունը կրող ռոբոտը, որն արտադրվում է Պերմում, ներկայումս Ռուսաստանի առաջին և նմանօրինակ արտադրանքն է։ Այն նախատեսված է մարդաշատ վայրերում աշխատանքի համար։

Ստեղծողներն աշխատում են «թվային ոստիկանություն» կոնցեպտում այն ներգրավելու ուղղությամբ։

«Այն լրացուցիչ սարքավորումները, որոնք մենք կարող ենք տեղադրել, թույլ կտան լուծել տարբեր խնդիրներ։ Այս դեպքում տեղադրված է մատնահետքերի և փաստաթղթերի սքան։ Ռոբոտը կարող է սքանավորել մատնահետքը և համեմատել այն տվյալների բազայի հետ»,-ասել է Պոկլադոկը։

Նա նշել է նաև, որ ռուսական Promobot-ը բացարձակապես ինքնավար է․ մարդու կողմից կառավարման անհրաժեշտություն չկա։
Ռոբոտը ճանաչում է նաև մարդկանց ձայնն ու տեսքը, շփվում, ինքնուրույն շարժվում և կապվում տարբեր ծառայությունների ու տվյալների բազաների հետ:

«Ինտերպոլիտեխ» ցուցահանդեսի արդյունքներով հնարավոր է համաձայնագիր կնքվի ՆԳՆ-ի և ռոբոտի ստեղծողների միջև։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները