Համացանցի օգտատերերը քննադատել են Ուկրաինայի առաջին տիկնոջը

13:13   23 Հոկտեմբեր 2019    198

Instagram սոցցանցի օգտատերերը քննադատել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կնոջը՝ Ելենա Զելենսկայային, Ճապոնիա կատարած այցի ընթացքում էթիկայի կանոնները խախտելու համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է Газета.ru-ն:

Ելենա և Վլադիմիր Զելենսկիները մասնակցել են ընդունելությանը՝ ի պատիվ Ճապոնիայի նոր կայսր Նարուհիտոյի: Հանդիսավոր միջոցառման համար Ուկրաինայի առաջին տիկինն ընտրել է կիտրոնագույն զգեստ և նույն գույնի ձեռնոցներ:

Տեսնելով լուսանկարն Ուկրաինայի ղեկավարի պաշտոնական էջում՝ հետևորդները մեղադրել են քաղաքական գործչի կնոջը երկրի ավանդույթներն անարգելու համար՝ հիշեցնելով, որ միայն կայսերական ընտանիքի անդամները կարող են տոնակատարությունների ժամանակ այս գույնի հագուստ կրել:

Համացանցի օգտատերերից շատերը քննադատել են առաջին տիկնոջը՝ խորհուրդ տալով նրան ուշադիր ուսումնասիրել այն երկրի ավանդույթները, որտեղ նա նախատեսում է այց կատարել, սակայն գտնվել են նաև այնպիսինները, որոնք պաշտպանել են առաջին տիկնոջը՝ նշելով, որ նա գեղեցիկ տեսք ուներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները