Շվարցենեգերը մահվան եզրին է հայտնվել՝ սրտի վեցերորդ վիրահատության պատճառով

13:42   23 Հոկտեմբեր 2019    250

Դերասան Առնոլդ Շվարցենեգերը հազիվ է փրկվել մահից սրտի վեցերորդ վիրահատության ընթացքում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ 2018-ի մարտին փոխարինվել է աստղի թոքային փականը: Չնայած առաջացած խնդիրներին, վիրահատությունը բարեհաջող ավարտ է ունեցել:

72-ամյա դերասանը նշել է, որ երբեմն առողջական խնդիրներ է ունենում, բայց նախկինի նման դեռևս կարող է էկրաններին հայտնվել մերկ իրանով: Նա նաև պարծեցել է, որ հիվանդանոցից դուրս գրվելուց մեկ շաբաթ անց գնացել է մարզասրահ:

«Տարիքի հետ ավելի դժվար է դառնում: Մարմինն արդեն քեզ չի ներում ամեն ինչ, ինչպես նախկինում: Պարզապես պետք է ավելի շատ մարզվել, ավելի շատ կրկնել»,- ասել է Շվարցենեգերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Շվարցենեգեր  


Վերնագիրի այլ պիտակները