Անգլիայի Էսեքս կոմսության Գրեյս քաղաքում 39 դիակով բեռնատար են հայտնաբերել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:
Հայտնի է, որ մահացածների թվում առնվազն մեկ դեռահաս կա: Մեքենայի վարորդը Հյուսիսային Իռլանդիայի 25-ամյա բնակիչ է եղել, նրան բերման են ենթարկել սպանության կասկածանքով:
Ենթադրաբար, մեքենան նախկինում գտնվել է Բուլղարիայում, և երկիր է մտել հոկտեմբերի 19-ին: Ոստիկանության ներկայացուցիչները նշել են, որ պարզում են տեղի ունեցածի պատճառները և ճշտում են զոհերի ինքնությունը: