Honda-ն ներկայացրել Է նոր Jazz-ը

14:15   23 Հոկտեմբեր 2019    206

Honda ընկերությունը Տոկիոյի ավտոսրահում ցուցադրել Է Jazz հեթչբեքը, որը Եվրոպայում վաճառքում կհայտնվի 2020 թվականին:

Նորույթը կդառնա մակնիշի եվրոպական շարքի առաջին մոդելը, որը կրելու Է e:HEV նոր խորհրդանշանը՝ մատնանշելով նոր հիբրիդային կայանքը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նոր Honda Jazz-ը շարժման մեջ Է դնում հիբրիդային ուժային կայանքը, որի մեջ մտել են 1,5 լիտրանոց բենզինային շարժիչը եւ երկու Էլեկտրաշարժիչ, որոնց միագումար օգտակար աշխատանքի գործակիցը դեռեւս չի նշվել:

Դա կլինի մոդելի միակ հասանելի վերափոխակը Եվրոպայում: Սովորական հեթչի հետ միասին շուկա դուրս կգա Jazz Crosstar-ի «համաճանապարհային» տարբերակը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Honda  


Վերնագիրի այլ պիտակները