Ֆրանսիայի հարավում տղամարդը փակվել է թանգարանում և արաբերենով գրառումներ արել

15:00   23 Հոկտեմբեր 2019    203

Ֆրանսիայի հարավային Վար դեպարտամենտի Սեն Ռաֆայել համայնքում ոստիկանությունը հատուկ գործողության ժամանակ ձերբակալել է տղամարդու, որը փակվել էր հնագիտության թանգարանում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Նա հենց նոր ձերբակալվել է»,- ասվում է Twitter-ում ոստիկանության տարածած հաղորդագրությունում:

Լրատվամիջոցի համաձայն՝ դեպքի վայրում հայտնաբերվել են «անհանգստություն առաջացնող» գրառումներ արաբերենով, որոնցում խոսվում է թանգարանի ու դժոխքի մասին:

Կատարվածի մասին ոստիկանությանը հայտնել էր թանգարանի հավաքարարը, որը փորձել էր ներս մտնել, սակայն թանգարանի դուռը կողպված էր եղել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները