Ջոնսոնը ցնցված Է Էսեքսի ողբերգական միջադեպից, որտեղ միգրանտների 39 դի Է հայտնաբերվել

15:09   23 Հոկտեմբեր 2019    212

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել Է, որ ցնցված Է Էսեքսի ողբերգական միջադեպից, որտեղ միգրանտների 39 դի Է հայտնաբերվել, եւ ցավակցություն Է հայտնել զոհվածների մերձավորներին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ես ցնցված եմ Էսեքսի ողբերգական միջադեպից: Ես պարբերաբար տեղեկատվություն եմ ստանում ՆԳՆ-ից եւ սերտորեն աշխատելու եմ Էսեքսի ոստիկանության հետ, որպեսզի ստույգ պարզվի՝ ինչ Է տեղի ունեցել: Իմ մտքերն այժմ բոլոր զոհվածների ու նրանց մերձավորների հետ Է»,-գրել Է Ջոնսոնը Twitter-ում:

Ինչպես ավելի վաղ հայտնել Է BBC-ն, հոկտեմբերի 23-ին Անգլիայի Էսեքսի կոմսությունում 39 դի Է հայտնաբերվել բեռնատարում: Մեքենան կայանված Է եղել Թարոքի տարածաշրջանի Գրեյս քաղաքի արդյունաբերական գոտում:

Ոստիկանությունն այդտեղ Է ժամանել գիշերվա ժամը մոտավորապես 01:30-ին: Հաղորդվում Է, որ բեռնատարի վարորդը՝ 25-ամյա իռլանդացին, ձերբակալված Է:

Զոհվածների մասին առայժմ հայտնի Է միայն, որ նրանք 38 մեծահասակներ են եւ մեկ դեռահաս: Տեղի ոստիկանության դեպարտամենտի սպա Էնդրյու Մարիները նախազգուշացրել Է, որ զոհերի ինքնությունը պարզելը կարող Է երկար ժամանակ պահանջել:

Պարզվել Է, որ բեռնատարը ժամանել Է Բուլղարիայից եւ Մեծ Բրիտանիայի տարածք Է մտել հոկտեմբերի 20-ին:

«Մենք ձերբակալել ենք վարորդին պատահարին մեղսակցության կասկածանքով, կատարվում Է հետաքննություն»,- ասել Է Մարիները:

Բեռնատարի հայտնաբերման վայրը շրջափակված Է ոստիկանության կողմից:

«Մարդավաճառությունը ստոր ու վտանգավոր բիզնես Է»,-Twitter-ի իր Էջում գրել Է Էսեքսի Թարոքի տարածաշրջանից խորհրդարանի անդամ Ջեքի Դոյլ-Փրայսը եւ հույս հայտնել, որ մարդասպանները կհայտնաբերվեն ու կկանգնեն արդարադատության առաջ:

Ոստիկանությունը տեղի ունեցածի ոչ մի վարկած առայժմ չի առաջադրել:

Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Փրիթի Փաթելը հայտարարել Է, որ ցնցված Է տեղի ունեցած ողբերգությունից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ջոնսոն  


Վերնագիրի այլ պիտակները