Ավստրալացին երկու անգամ ջեք փոթ է շահել՝ սխալի պատճառով

15:17   23 Հոկտեմբեր 2019    186

Սիդնեյի բնակիչը խոշոր գումար է շահել՝ «սխալ թույլ տալով» վիճակախաղի տոմսում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Տղամարդը, որը պարբերաբար վիճակախաղի էր մասնակցում, տոմսերը լրացնում էր սեփական համակարգով: Նա գրում էր այն թվերը, որոնք հաճախ էին ընտրվում նախորդ փուլերում:

Այս անգամ տղամարդը սխալ էր թույլ տվել սեփական համակարգում՝ պատահաբար վիճակախաղի տոմսի երկրորդ տողը լրացնելով նույն թվերով, ինչ որ՝ առաջինը:

Համադրությունը հաղթող է եղել և ավստրալացին մոտ 22.8 միլիոն գրիվեն է շահել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ավստրալիա  


Վերնագիրի այլ պիտակները