Չավուշօղլուն հայտարարել է Սիրիայի հյուսիսում «Խաղաղության ակունք» ռազմական գործողության դադարեցման մասին

15:29   23 Հոկտեմբեր 2019    351

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է Սիրիայի հյուսիսում «Խաղաղության ակունք» ռազմական գործողության դադարեցման մասին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին Չավուշօղլուն ասել է «Անադոլու» լրատվականին տված հարցազրույցում:

Միևնույն ժամանակ, Չավուշօղլուն նշել է, որ գործողությունն ավարտված չէ:

«Եթե ահաբեկիչները հայտնվեն ինչ-որ տեղ, մեր զինվորականները նրանց հետ մարտի կբռնվեն: Դեռևս մնացել են զենքեր, պահոցներ, փոքրիկ թակարդներ, որոնք պետք է վերացնել: Դեռևս շատ գործ կա անելու, այդ իսկ պատճառով մենք մնում ենք դաշտում»,- ասել է Չավուշօղլուն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չավուշօղլու  


Վերնագիրի այլ պիտակները