Սիրիայից հեռացող ամերիկյան ուժերը Իրաքից դուրս կբերվեն չորս շաբաթվա ընթացքում

15:36   23 Հոկտեմբեր 2019    350

Իրաքի պաշտպանության նախարար Նաջահ աշ Շամրին ԱՄՆ-ի իր պաշտոնակից Մարկ Էսփերի հետ կայացած հանդիպումից հետո հայտարարել Է, որ Սիրիայից հեռացող ամերիկյան ուժերը Իրաքի տարածքից դուրս կբերվեն չորս շաբաթվա ընթացքում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:

Ինչպես գործակալությանը տված հարցազրույցում նշել Է նախարարը, Սիրիայից հեռացող ամերիկացի զինվորականներն Իրաքից հետո կուղեւորվեն Քուվեյթ, Կատար կամ ԱՄՆ:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Մարկ Էսփերը հոկտեմբերի 23-ին վաղօրոք չհայտարարված այցով ժամանել Է Բաղդադ, որտեղ պլանավորված են նրա հանդիպումները Իրաքի իր պաշտոնակցի եւ երկրի վարչապետ Ադել Աբդ ալ Մահդիի հետ:

Հանդիպումների ընթացքում, ինչպես սպասվում Էր, կողմերը կքննարկեն ամերիկացի զինվորականների թվի կրճատումը Սիրիայում եւ այն, թե «դրանում ինչ դեր Է խաղալու Իրաքը»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրաք  


Վերնագիրի այլ պիտակները