ՆԱՏՕ-ն կավելացնի Ուկրաինային ցուցաբերվող օգնությունը. Ստոլտենբերգ

15:45   23 Հոկտեմբեր 2019    210

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը կոչ Է արել դաշինքի անդամներին՝ ընդլայնել Ուկրաինային տրամադրվող օգնությունը եւ ընդգծել Է, որ դաշինքը կշարունակի ավելացնել այդ երկրին ցուցաբերվող օգնության ծավալը:

«Ես որպես գլխավոր քարտուղար միշտ կոչ եմ անում դաշնակիցներին՝ ակտիվացնել օգնությունն Ուկրաինային»,-ասել Է Ստոլտենբերգը հոկտեմբերի 23-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում, ընդծելով, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք Է ավելի շատ համագործակցեն Ուկրաինայի հետ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա նշել Է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինային օգնում Է բազմաթիվ ոլորտներում, մասնավորապես, զինված ուժերի եւ անվտանգության ծառայությունների արդիականացման գործում:

Հեշթեգներ: ՆԱՏՕ   Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները