2 միլիոնով վաճառվում է Պուտինի 20 տարվա վաղեմության այցեքարտը

16:22   23 Հոկտեմբեր 2019    228

Ինտերնետ կայքերից մեկում վաճառքի է հանվել Վլադիմիր Պուտինի այցեքարտը, որը նա ունեցել է Սանկտ Պետերբուրգի քաղաքապետարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում աշխատելու ընթացքում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ինչպես նշված է նախագահի պաշտոնական պորտալում, Պուտինը վերոնշյալ պաշտոնում աշխատել է 1991 թվականից մինչև 1996 թվականը։

Այցեքարտը երկկողմանի է, պաշտոնն ու կոնտակտները նշված են ռուսերեն և անգլերեն լեզուներով:

Լոտը վաճառվում է «հոբբի և հանգիստ» կատեգորիայում և ներառված է «հայտնիների իրերն ու ստորագրությունները» բաժնում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները