Մոսկվայում տարհանում են Դաշնային խորհրդի աշխատակիցներին

16:13   23 Հոկտեմբեր 2019    217

Մոսկվայում տարհանում են իրականացնում Դաշնային խորհրդի շենքից:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը:

Տարհանման պատճառներն առայժմ հայտնի չեն:

«Ուշադրություն․ ստեղծված անհրաժեշտությունից ելնելով՝ խնդրում ենք ձեզ լքել աշխատավայրը»,- ասվում է հայտարարության մեջ:

Աղբյուրի փոխանցմամբ՝ շենքում անջատել են բոլոր վերելակները: Բոլոր տարհանվածներին խնդրել են իրենց հետ վերցնել փաստաթղթերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոսկվա  


Վերնագիրի այլ պիտակները