Իբիցա կղզում հզոր պտտահողմի հետևանքով տուժածներ կան

16:54   23 Հոկտեմբեր 2019    197

Իբիցա կղզում ուժեղ պտտահողմի հետևանքով արդեն մի քանի մարդ է տուժել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը:

Կղզու որոշ ճանապարհներ փակ են պտտահողմի հետևանքով պոկված և ճանապարհներին ընկած ծառերի պատճառով:

Երեք մարդ փոթորկի ժամանակ գտնվել է շինարարական տնակի մեջ, սակայն փոթորիկը տնակն օդ է բարձրացրել նրանց հետ միասին: Ենթադրվում է, որ տղամարդիկ մտել էին տնակ հենց եղանակից պաշտպանվելու համար, սակայն արդյունքում վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Իսպանական ոստիկանությունը կոչ է արել վարորդներին զգույշ վարել կղզու ճանապարհներին:

Կղզում հանգստացողները տեսանյութ են հրապարակել, որտեղ երևում են արմատախիլ եղած ծառեր:

Պտտահողմը կարող է պայմանավորված լինել վերջին օրերի եղանակային սառը ալիքներով: Վերջին օրերին դեպի օդանավակայան տանող ճանապարհը փակվել էր ջրհեղեղի պատճառով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իբիցա  


Վերնագիրի այլ պիտակները