Եվս մի նախագահ Պուտինի հետ հանդիպմանը ներկայացել է ՌԴ նախագահի հետ նմանատիպ հանդերձանքով. VIDEO

17:03   23 Հոկտեմբեր 2019    216

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Աս-Սիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ այսօրվա հանդիպմանը ներկայացել է նմանատիպ կոստյումով, ինչ Պուտինն է կրել:

Նախագահների հանդիպման տեսանյութը հրապարակել է «Кремлевский пул РИА» թվիթերյան էջը:

Տեսանյութում երևում է, որ երկու երկրների ղեկավարներն էլ կրում են սև պիջակներ, սպիտակ վերնաշապիկներ և գինեգույն փողկապներ: Պուտինը նույնիսկ ձեռքի ժեստով ցույց է տվել, որ իրենց կոստյումները նման են իրար, որից հետո նախագահները ծիծաղել են:

«Երեկվա հանդիպմանն Էրդողանի հետ հանդերձանքի համընկնումից հետո, այսօր Պուտինի փողկապը համընկավ Աս-Սիսիի փողկապի հետ: Զուգադիպությո՞ւն է: Չենք կարծում»,- վերնագրված է տեսանյութը թվիթերյան էջում:



Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները