Բոլիվիայի նախագահը հայտարարել Է երկրում պետական հեղաշրջման փորձի մասին

17:14   23 Հոկտեմբեր 2019    410

Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը երկրում տեղի ունեցող զանգվածային բողոքները համարել Է պետական հեղաշրջման փորձ, որը նախաձեռնել են իր վերընտրվելուց դժգոհ աջ ուժերը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ես այս մամուլի ասուլիսը գումարել եմ, որպեսզի Բոլիվիայի ժողովրդին եւ ամբողջ աշխարհին հայտարարեմ, որ երկրում տեղի Է ունենում պետական հեղաշրջում: Այն նախապատրաստվել Է աջ ուժերի կողմից՝ միջազգային աջակցությամբ»,-հայտարարել Է Մորալեսը:

Ներկայում Բոլիվիայի ղեկավարի ընտրություններում ձայների 95,63 տոկոսի հաշվման արդյունքներով՝ առաջատարը գործող նախագահ Էվո Մորալեսն Է ձայների 46,85 տոկոս ցուցանիշով, նրան հաջորդում Է նրա հիմնական մրցակիցը՝ նախկին նախագահ Կառլոս Մեսան՝ ձայների 36,74 տոկոսով:

Այս տարբերությունը բավարար Է առաջին փուլում հաղթելու համար: Բոլիվիայում անցկացվող բողոքները սրվել ու կատաղի անկարգությունների են վերաճել բազմաթիվ տարածաշրջաններում, երբ հայտնի դարձավ Մորալեսի հաղթանակի մասին:

Ընդդիմադիր բողոքողները հրկիզել են ընտրական դատարանի առնվազն մեկ տարածաշրջանային բաժանմունք: Սոցիալական ցանցերում եւ տեղական ԶԼՄ-ներում տարածվել են Պոտոսիում այրվող շենքի, Տարիխում բոցավառվող քվեաթերթիկների կույտերի եւ ընտրական հանձնաժողովի շենքի առջեւ խարույկների տեսանյութերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բոլիվիա  


Վերնագիրի այլ պիտակները