Վլադիմիր Պուտինը պատրաստում է նրան, ով փոխարինելու է իրեն

17:54   23 Հոկտեմբեր 2019    261

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստում է նրան, ով փոխարինելու է իրեն:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է հեռուստահաղորդավար Վլադիմիր Կիսելյովը:

«Պատրաստում է նրան, ով փոխարինելու է իրեն: Ավելին՝ ինքը՝ Պուտինը, ասում է, որ այդ մասին մտածում է ամեն օր»,-նշել է Կիսելյովը, ում խոսքերով ՌԴ նախագահի կողմից անպատասխանատու պահվածք կլիներ, եթե նա հեռանար առանց որևէ մեկին թողնելու, ով կկարողանա փոխարինել իրեն:

Հեռուստահաղորդավարը նաև օրինակների մասին է խոսել, թե ինչպես են գործող նախագահները պատրաստել նրանց, ովքեր պետք է փոխարինեին իրենց: Խոսքը մասնավորապես Օլանդ-Մակրոն, Օբամա-Քլինթոն գործիչների մասին է:

«Բնական է, որ որոշողը ժողովուրդն է, քաղաքացիներն են ընտրելու նախագահին»,-ասել է նա՝ հիշեցնելով նաև այն, թե ինչպես Ելցինն իշխանությունը փոխանցեց Պուտինին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները