ԱՄՆ-ը «բաց տեղեր» Է նշել ՌԴ-ի եւ Թուրքիայի միջեւ ձեռք բերված պայմանավորվածություններում

18:12   23 Հոկտեմբեր 2019    199

Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ձեռք բերված պայմանավորվածություններում կան բազմաթիվ «բաց տեղեր»:

Այս պնդմամբ, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, Կոնգրեսում հանդես Է եկել Սիրիայի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին: Նրա կարծիքով՝ Մոսկվան «լղոզված պարտավորություններ» Է ստանձնել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ջեֆրին պարզաբանել Է, թե տեղյակ չԷ՝ արդյոք Ռուսաստանն արդյունավետ մեթոդներ ունի համաձայնեցված շրջաններից քրդերի հեռանալուն հասնելու համար: Այդուհանդերձ, նա նշել Է, որ Մոսկվայի եւ Անկարայի համաձայնությունը Թուրքիային հետ կպահի առաջ շարժվելուց:

Անկարան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նրա պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի Սոչիում կայացած հանդիպումից հետո դադարեցրել Է ռազմական գործողությունը Սիրիայում: Բանակցությունները, այդ թվում՝ դեմառդեմ, տեւել են ավելի քան վեց ժամ:

Կողմերի ստորագրած փոխըմբռնման հուշագրի կետերից մեկում նշվում Է, որ Սիրիայի Թել Աբյադ եւ Ռաս Էլ Այն սահմանամերձ քաղաքների միջեւ կպահպանվի անվտանգության գոտին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Ռուսաստան   Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները