Ամերիկացի տիեզերագնացները թեյնիկի պատճառով տիեզերքում ստիպված են եղել նախաճաշել ռուսների մոտ

20:14   23 Հոկտեմբեր 2019    209

ԱՄՆ միջազգային տիեզերակայանի սեգմենտում կարճ միացում է տեղի ունեցել, ինչի արդյունքում փչացել է սարքը, որի օգնությամբ ուտելիք ու թեյ են պարաստում։

Այս մասին Հյուսթոնում ԹՂԿ-ի հետ բանակցությունների ժամանակ հայտնել է ՄՏԿ-ի հրամանատար Լուկա Պարմիտանոն, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Այժմ, ՄՏԿ-ում ուտել և թեյ խմել կհաջողվի միայն ռուսական «Զվեզդա» մոդուլում։ Պարմիտանոն մասնագետներին խնդրել է հնարավորինս արագ լուծել փչացած սարքի հետ կապված խնդիրը, քանի որ այն օգտագործվում է նաև սնունդը տաքացնելու համար։

Ներկայումս կայանում գտնվում են ամերիկացի տիեզերագնացներ Էնդրյու Մորգանը, Քրիստիան Կուկը և Ջեսիկա Մեյրը, ինչպես նաև ռուս տիեզերագնացներ Ալեքսանդր Սկվորցովը և Օլեգ Սկրիպոչկան։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները