Բրիտանիան հանել է դեպի Շարմ-էլ-Շեյխ թռիչքների արգելքը

20:50   23 Հոկտեմբեր 2019    225

Բրիտանիայի կառավարությունը հանել է դեպի եգիպտական Շարմ-էլ-Շեյխ հանգստավայր իրականացվող թռիչքների արգելքը, գրում է Guardian-ը:

Կոմերցիոն չվերթերն արգելվել էին 2015 թվականի նոյեմբերին, ռուսական «Կոգալիմավիա» ավիաընկերությանը պատկանող ուղևորափոխադրող ինքնաթիռի վթարից հետո, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Շարմ-էլ-Շեյխը մինչ այդ բրիտանացիների ամենասիրելի հանգստավայրերից մեկն էր: «Բրիտանացի քաղաքացիների անվտանգությունը մեր առաջնային խնդիրն է շարունակում մնալ և այս որոշումը ավիացիոն անվտանգության մեր փորձագետների և եգիպտացի մեր գործընկերների սերտ համագործակցության արդյունքն է»,- հայտարարել է տրանսպորտի նախարար Գրանտ Շափսը:

2015 թվականի հոկտեմբերի 31-ին Եգիպտոսում Սինայի թերակղզու հյուսիսում վթարի ենթարկվեց «Կոգալիմավիա» ավիաընկերության A321 ուղևորափոխադրող ինքնաթիռը, 224 մարդ զոհվեց: Երկու շաբաթ անց հաստատվեց, որ ինքնաթիռում ահաբեկչություն է տեղի ունեցել: Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա վերցրեցին «Վիլայաթ Սինայ» ահաբեկչական խմբավորման գրոհայինները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրիտանիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները