Մումբայում ներկայացվել է աշխարհի ամենաթանկ շոկոլադը

17:25   23 Հոկտեմբեր 2019    199

Աշխարհի ամենաթանկ շոկոլադը ներկայացվել է հնդկական Մումբայ քաղաքում:

Այս «համեղության» մեկ կիլոգրամի արժեքը 6221 դոլար է: Շոկոլադն արդեն հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում:

Ձեռագործ շոկոլադե կոնֆետների բաղադրիչները հավաքել են աշխարհի տարբեր վայրերից. սուրճ՝ Ջամայկայի Երկնագույն լեռներից, վանիլին՝ Թաիթիից, սպիտակ շոկոլադ Բելգիայից, անտառային պնդուկ՝ իտալական Պիեմոնտից:

Նշվում է, որ մինչ այդ աշխարհում ամենաթանկը համարվում էր դանիական շոկոլադ արտադրողի արտադրանքը, որի մեկ կիլոգրամն արժեր 5700 դոլար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մումբայ  


Վերնագիրի այլ պիտակները