«Չենք պատրաստվում առճակատման գնալ, գործելու Է արտակարգ դրության ռեժիմը, խաղաղ ու սահմանադրական մոբիլիզացիա, որպեսզի պաշտպանենք ժողովրդավարությունը»,-մամուլի ասուլիսում հայտարարել Է Մորալեսը, որի խոսքը մեջբերել Է Deber թերթը:
Մորալեսը երկրում տեղի ունեցող զանգվածային բողոքները համարել Է պետական հեղաշրջման փորձ, որը նախաձեռնել են իր վերընտրվելուց դժգոհ աջ ուժերը: «Ես այս մամուլի ասուլիսը գումարել եմ, որպեսզի Բոլիվիայի ժողովրդին եւ ամբողջ աշխարհին հայտարարեմ, որ երկրում տեղի Է ունենում պետական հեղաշրջում: Այն նախապատրաստվել Է աջ ուժերի կողմից՝ միջազգային աջակցությամբ»,-հայտարարել Է Մորալեսը:
Բոլիվիայում անցկացվող բողոքները սրվել ու զանգվածային անկարգությունների են վերաճել բազմաթիվ տարածաշրջաններում, երբ հայտնի դարձավ Մորալեսի հաղթանակի մասին: Ներկայում Բոլիվիայի ղեկավարի ընտրություններում ձայների 95,63 տոկոսի հաշվման արդյունքներով՝ առաջատարը գործող նախագահ Էվո Մորալեսն Է ձայների 46,85 տոկոս ցուցանիշով, նրան հաջորդում Է նրա հիմնական մրցակիցը՝ նախկին նախագահ Կառլոս Մեսան՝ ձայների 36,74 տոկոսով: Այս տարբերությունը բավարար Է առաջին փուլում հաղթելու համար:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Բոլիվիա