Google-ը հաստատում է, որ իր քվանտային համակարգիչը 200 վայրկյանի ընթացքում կարող է անհնարինը անել

10:07   25 Հոկտեմբեր 2019    543

Google-ը հաստատում է, որ ստեղծել է մեքենա, որին ընդամենը 200 վայրկյան է անհրաժեշտ, որպեսզի լուծի մի խնդիր, որի լուծման համար աշխարհի ամենաարագ սուպերհամակարգչին 10000 տարի կպահանջվեր։

Համակարգչի արագությունը իրենից ներկայացնում է թռիչք, որն անվանել էն «քվանտային առավելություն», տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հայտարարված արդյունքները կանխատեսում են քվանտային համակարգիչների հայտնվելը, որոնք կարող են պահպանել եւ մշակել ավելի շատ տեղեկատվություն, քան դրանց դասական տարբերակները։

Կա մի մեծ տարբերություն՝ սովորական համակարգիչները օգտագործում են այն տվյալները, որոնք մեկ անգամվա համար գոյություն ունեն միայն մեկ վիճակում՝ մեկ կամ զրո։ Քվանտային համակարգիչները օգտագործում են քվանտալին բիթերը կամ կուբիթերը, որոնք կարող են միաժամանակ լինել զրոյի եւ մեկի ցանկացած համադրությամբ։ Տարբերությունը նշանակում է մշակման առավել բարձր արագություն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները