Lexus-ը ցուցադրել է ապագայի էլեկտրամեքենայի կոնցեպտը

22:15   24 Հոկտեմբեր 2019    2090

«Պրեմիում» դասի մեքենաներ արտադրող Lexus ընկերությունը Տոկիոյի ավտոսրահում ներկայացրել է LF-30 Electrified ապագայի էլեկտրամեքենայի նախատիպը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ կոնցեպտային մեքենայի նոր մոդելն առանձնանում է թափքի արտասովոր դիզայնով: Տանիքն ամբողջությամբ ապակեպատ է, իսկ դռները բացվում են ոչ սովորական եղանակով, այլ դեպի վեր:

Նշվում է, որ մեքենայի լուսավորությամբ հնարավոր է իմանալ, թե ով է այն վարում՝ վարորդը, թե ավտոպիլոտ համակարգը:

Սրահում 4 նստելատեղ է տեղադրված՝ անհատական մոնիտորով: Վարորդի էկրանը համալրված է ժեստերի ճանաչման համակարգով, որոնք նախատեսված են մեքենան կառավարելու տարբեր գործառույթների համար:

Lexus LF-30-ը զինվել է 544 ձիաուժ հզորությամբ էլեկտրաշարժիչով և անիվներում ներկառուցված շարժիչներով: Առանց վերալիցքավորման մեքենան կկարողանա 500 կմ տարածություն անցնել:

Նշվում է, որ սերիական արտադրության նորագույն մոդելը չի ներկայացվի: Կոնցեպտային մեքենայի որոշ դիզայներական տարրեր կկիրառվեն ճապոնական ապրանքանիշի նոր էլեկտրամեքենաներում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները