Թաիլանդի թագավորն ազատել է վեց պալատական պաշտոնյայի «չափազանց չար» վարքագծի պատճառով

22:35   23 Հոկտեմբեր 2019    272

Թաիլանդի թագավոր Մահա Վաջիրալոնգկոռնը ազատել է վեց պալատական պաշտոնյայի «չափազանց չար» վարքագծի պատճառով։

Ազատվածների մեջ նաեւ կին կա, ոստիկանության բարձրաստիճան սպա եւ թագավորական երկու պահապան։ Նրանց մեղադրում են լուրջ կարգապահական հանցանքի մեջ, որը վնաս է հասցրել թագավորական ծառայությանը։ Տեղեկացվում է, որ նրանք ազատվել են եւ զրկվել իրենց բոլոր սպայական կոչումներից, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Թագավորը հրամայել է ազատել նրանց թագավորական ծառայությունից կոպիտ կարգապահական արարքների եւ հանցանքների համար, որոնք համարվում են չափազանց չար»,- ասվում է հայտարարությունում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները