Instagram-ը կհեռացնի «պլաստիկ վիրաբուժության» բոլոր ֆիլտրերը

22:44   23 Հոկտեմբեր 2019    253

Instagram սոցիալական ցանցը որոշել է ազատվել այն ֆիլտրերից, որոնք պլաստիկ վիրաբուժության դեր են կատարում և օգտատերերի դեմքերը փոխում են անճանաչելիության աստիճանի:

Արգելված ֆիլտրերի շարքում կներառվեն էֆեկտները, որոնք մեծացնում են շուրթերը և ձգում են դեմքի մաշկը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սոցցանցը որոշել է ձերբազատվել դիմակներից, քանի որ վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դեմքերը փոխող ֆիլտրերը մարդկանց կարող են ստիպել իրենց վատ զգալ արտաքին տեսքի պատճառով, ընդգծում է հեռուստաալիքը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները