Թագուհի-տատիկ. Եղիսաբեթ II-ի սիրելի թոռնուհին չգիտեր նրա տիտղոսի մասին

22:57   23 Հոկտեմբեր 2019    257

Պարզվում է, որ միայն «հասարակ մահկանացուները» չեն վատ տիրապետում արքայական տիտղոսներին և միապետերի կյանքի մանրամասներին:

Այսպիսով, նույնիսկ թագուհի Եղիսաբեթ II-ի սիրելի թոռնուհին՝ Լուիզան գաղափար չուներ իր տատիկի տիտղոսի մասին: Sky News-ի եթերում զվարճալի պատմությամբ կիսվել է Նորին մեծության հարսը՝ Սոֆին, Ուեսեքսի դքսուհին, 15-ամյա լեդի Լուիզա Վինձորի մայրը,տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Թագավորական ընտանիքի անդամները վաղուց են աղջկան Եղիսաբեթ II-ի սիրելին համարում: Եվ դա այն պատճառով, որ Լուիզան ապրում է Վինձորի ամրոցի մոտ և ամեն հանգստյան օր գալիս է հարգելի տատիկի մոտ թեյելու: Եվ չնայած նման մտերիմ հարաբերություններին՝ իր տատիկի բացառիկ կարգավիճակի մասին նա իմացել է դպրոցի երեխաներից:

Մի օր առաջին դասարանցի Լուիզան վերադառնալով տուն մորն ասել է, որ չի հասկանում, թե ինչու են դասընկերները տատիկին թագուհի անվանում: Այդ ժամանակ Սոֆին վերջապես բացատրել է դստերը, որ տատիկը և Նորին մեծությունը միևնույն անձնավորությունն են:

Ի դեպ, Լուիզան միակը չէ, ով չգիտի ամբողջ ճշմարտությունը թագավորական ընտանիքի կառուցվածքի մասին: Օրինակ, երիտասարդ արքայազն Ջորջը դեռևս տեղեկացված չէ, որ հետագայում դառնալու է Բրիտանիայի թագավորը: Տղայի ծնողները՝Քեյթ Միդլթոնը և արքայազն Ուիլյամը, համոզված են, որ վեցամյա տղայի համար դեռ վաղ է ծանրաբեռնվել իր պաշտոնական կարգավիճակի մանրամասներով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները