ԱՄՆ-ը եւ Չինաստանը կարող են չեղարկել մաքսերի մի մասը. The Wall Street Journal

12:48   05 Նոյեմբեր 2019    399

Վաշինգտոնը եւ Պեկինը քննարկում են ավելի վաղ սահմանված փոխադարձ մաքերի մի մասը չեղարկելու հնարավորությունը՝ առեւտրի ոլորտում վիճելի հարցերի լուծման համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ նոյեմբերի 4-ին այդ մասին հայտնել Է The Wall Street Journal (WSJ) թերթի Էլեկտրոնային տարբերակը:

Թերթի աղբյուրների խոսքով՝ ԱՄՆ-ի եւ Չինաստանի իշխանությունները կարծում են, որ այդ քայլը կարող Է նպաստել կոնսուլտացիների հաջող ընթացքին:

Հրատարակությունը նշում Է, որ կողմերն սկզբունքային համաձայնության են հասել առեւտրի վերաբերյալ համաձայնությունների մշակման առաջին փուլի շուրջը: Այն վերաբերում Է Չինաստանի կողմից ամերիկյան գյուղատնտեսական արտադրանքի ձեռքբերմանը, «արժութային մեքենայությունների կանխման կանոններին», ինչպես նաեւ Չինաստանում մտավոր սեփականության պաշտպանության եւ ԱՄՆ-ի ընկերությունների աշխատանքի համար պայմանների բարելավման մի շարք միջոցառումների:

Ինչպես ասված Է հրապարակման մեջ, այդ համաձայնությունների շրջանակում Վաշինգտոնը, հավանաբար, պատրաստ կլինի հրաժարվելու Չինաստանից ապրանքների համար նոր մաքսերի՝ դետեմբերին պլանավորված սահմանումից: Աղբյուրների խոսքով՝ նաեւ քննարկվում Է ԱՄՆ-ի եւ Չինաստանի իշխանությունների կողմից արդեն ավելի վաղ սահմանված մաքսերի մի մասի վերացման հնարավորությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները