Գիտնականները հայտարարել են լույսի տակ քնելու վնասակարության մասին

22:36   07 Նոյեմբեր 2019    401

Անգամ թեթև լույսի առկայությունը քնի ժամանակ կարող է բերել սրտի մահացու վտանգավոր հիվանդությունների և կաթվածի:

Նման եզրահանգման են եկել ճապոնական Նառա քաղաքի Բժշկական համալսարանի գիտնականները, հաղորդում է Naked Science-ը:

Մասնագետները երեք տարի շարունակ հետազոտել են 989 կամավորների: Գիտափորձի ընթացքում քնած մարդկանց գլխավերևում միացրած լամպ էին դնում, որի լույսը ուղղում էին առաստաղին: Գիտնականները հստակ կապ են հայտնաբերել գիշերային լուսավորության և աթերոսկլերոզի զարգացման միջև, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Փակ կոպերի միջով լույսի ներթափանցումը նվազեցնում է մելատոնինի մակարդակը, որը հայտնի է որպես «գիշերվա հորմոն»: Արդյունքում խախտվում է ողջ օրգանիզմի աշխատանքը, ինչը հետագայում կարող է հանգեցնել սրտի հետ կապված տարբեր հիվանդությունների և անգամ՝ կաթվածի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գիտնականներ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները