Հարությունյանի հրաժարականը պահանջող ուսանողները նրան 20 րոպե ժամանակ տվեցին. VIDEO

12:33   07 Նոյեմբեր 2019    873

Հայաստանի կառավարության շենքի առջև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող դաշնակցական երիտասարդներին քիչ առաջ միացան նաև ԵՊՀ հայ բանասիրության, պատմության, աստվածաբանության և ռոմանագերմանական ֆակուլտետների մի շարք ուսանողներ։

Ինչպես հայտարարեց ԵՊՀ ուսանողների ներկայացուցիչ Գևորգ Գյուլումյանը, ԵՊՀ-ն կիսում է Արայիկ Հարությունյանի հրաժարականի՝ ՀՅԴ-ի պահանջի գաղափարը։

«Լեզուն ու մշակույթը, Արայի՛կ Հարությունյան, Ձեր տանից չեք բերել։ Նա, ով կպայքարի այդ արժեքների դեմ, կարժանանան անփառունակ վախճանի», - ասաց նա։

Դաշնականցական երիտասարդներից մեկն էլ հայտարարեց, որ հեռանալու համար ԿԳՄՍ գործող նախարարին տալիս են 20 րոպե ժամանակ։

«Նա պետք է լքի կառավարության դահլիճը և այլևս չվերադառնա։ Հուսանք՝ իշխող թիմն ու նա կգտնեն խոհեմություն, այլապես կգնանք շատ կտրուկ գործողությունների», - հայտարարեց նա։



Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները