Միջադեպ՝ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ

12:43   07 Նոյեմբեր 2019    649

Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ հրապարակեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման վերաբերյալ որոշումը՝ մերժելով գրավի մասին վերջինիս պաշտպանների միջնորդությունը:

Դատական նիստի մեկնարկին միջադեպ տեղի ունեցավ: Դատական կարգադրիչները ստիպված եղան հեռացնել ակտիվիստ Վարդգես Գասպարիին, ով դատարան ներկայացել էր պաստառներով, իսկ արդեն դատարանի միջանցքում Գասպարին որոշեց դիմել իր հին մեթոդին՝ ուղղակի պառկեց հատակին:

Դատական նիստն այսօր ավարտվեց, հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 12-ին, ժամը 13:00-ին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները