Պաշտպանության նախարարությունը և Թուրքիայի գլխավոր շտաբը ստորագրեցին արձանագրություն

13:39   07 Նոյեմբեր 2019    451

Ադրբեջան-Թուրքիա բարձր մակարդակի 12-րդ ռազմական երկխոսությունը ավարտեց իր աշխատանքը Բաքվում:

Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև անվտանգության, ռազմական, ռազմատեխնիկական, ռազմական բժշկության, ռազմական կրթության և այլ ոլորտներում համագործակցության ներկայիս վիճակը և հեռանկարները, ինչպես նաև առաջադրանքների կատարման հիմնական ուղղությունները: Համաձայնեցվել է 2020 թվականի գործողությունների ծրագիրը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հանդիպման վերջում ստորագրվել է արձանագրություն ՝ Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Թուրքիայի Հանրապետության գլխավոր շտաբի միջև:

Այս ձևաչափով հաջորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել հաջորդ տարի Թուրքիայում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները