Բաղդադում ոստիկանությունը գնդակահարել Է չորս բողոքավորների. Reuters

16:38   07 Նոյեմբեր 2019    308

Իրաքի ոստիկանությունը մարտական փամփուշտներ Է կիրառել Բաղդադում բողոքավորներին ցրելու համար, ինչի հետեւանքով զոհվել Է չորս մարդ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ նոյեմբերի 7-ին այդ մասին հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանության եւ առողջապահության ոլորտի աղբյուրներ:

Այլ մանրամասնություններ առայժմ չեն հայտնում:

Իրաքում հոկտեմբերի սկզբից շարունակվում են բողոքի ակցիաները կենսապայմանների վատթարացման, գործազրկության աճի եւ կոռուպցիայի դեմ: Մարդիկ Բաղդադում, ինչպես նաեւ հարավային եւ հյուսիսային նահանգներում պահանջում են կառավարության հրաժարականը:

Խաղաղ սկսված հանրահավաքներն արագորեն վերաճել են ոստիկանների եւ զինծառայողների հետ ընդհարումների: Անկարգությունների մեկ ամսվա ընթացքում երկրում զոհվել Է ավելի քան 250 մարդ, 11 հազարը տուժել Է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բաղդադ  


Վերնագիրի այլ պիտակները