Կադիրովը կոչ է արել պատժել համացանցում պատիվը վիրավորելու համար․ սպանել, բանտ նստեցնել, վախեցնել

18:14   07 Նոյեմբեր 2019    298

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը կոչ է արել պատժել նրանց, ովքեր համացանցում վիրավորում են այլ օգտատերերի պատիվը։

Այդպիսի հայտարարությամբ հանրապետության առաջնորդը հանդես է եկել տարածաշրջանի կառավարության հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է BBC-ն։

«Նրանք, ովքեր խախտում են մարդկանց միջև համաձայնությունը, զբաղվում բամբասանքներով, վեճերով, եթե մենք նրանց չկանգնեցնենք՝ սպանելով բանտ նստեցնելով, վախեցնելով, ոչինչ չի ստացվի»,-ասել է Կադիրովը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Քաղաքական գործիչը հստակեցրել է, որ իր խոսքերով բռնության կոչ չի անում՝ ոստիկանությանը, հատուկ ծառայությանը և տարբեր երիտասարդական կազմակերպությունների կոչ անելով հայտնաբերել մարդկանց, ովքեր մեկնաբանություններում վիրավորում են մյուս օգտատերերին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Կադիրով   Չեչնիա  


Վերնագիրի այլ պիտակները