ՌԴ-ում 90-ամյա պրոֆեսորը թմրանյութ աճեցնելու համար 3,5 տարվա պայմանական ազատազրկման է դատապարտվել

20:10   07 Նոյեմբեր 2019    341

ՌԴ Ռյազանի մարզի Սարաևի շրջանային դատարանը 90-ամյա Նիկոլայ Ռյաբովին դատապարտել է 3,5 տարվա պայմանական ազատազրկման՝ թմրանյութերի ապօրինի ձեռքբերման ու պահման գործով:

Այս մասին տեղեկացնում է tvrain.ru կայքը: Հետաքննության տվյալներով՝ Մոսկվայի գեոդեզիայի և քարտեզագրության պետական համալսարանի պրոֆեսորը մի քանի տասնամյակ առաջ կանեփ է ցանել իր հողատարածքում և դրա սերմերն օգտագործել ձուկ բռնելու համար: Նա կանեփի սերմերը խառնել է վարսակի հետ և ձուկ բռնել դրա օգնությամբ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Միևնույն ժամանակ պրոֆեսորը գիտակցել է, որ դա արգելված է օրենքով: Դատարանը նշել է, որ 2018 թվականին Ռյաբովը կանեփ ցանելու և պահելու համար արդեն դատապարտվել էր 2 տարի 2 ամիս պայմանական ազատազրկման: «Նա անձամբ երբեք չի օգտագործել թմրանյութ»,- նշել է դատարանը:

Պրոֆեսորը դատարանի որոշմամբ դատապարտվել է 3,5 տարվա պայմանական ազատազրկման: Որոշումը կայացնելիս հաշվի է առնվել նրա հանցավոր գործունեության նպատակը, տարիքն ու առողջական վիճակը, ինչպես նաև համալսարանի ռեկտորի նամակը, որում նշված է, որ Ռյաբովը վաստակաշատ մանկավարժ է: Պրոֆեսորը համալսարանում փիլիսոփայություն է դասավանդում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները