Լոնդոնում ներկայացման ժամանակ դահլիճի առաստաղի մի հատված փլուզվել է

20:56   07 Նոյեմբեր 2019    330

Լոնդոնում ներկայացման ժամանակ թատրոնի դահլիճի առաստաղի մի հատված փլուզվել է։

Հանդիսատեսի շրջանում կան տուժածներ։ Նրանց մոտ առկա են թեթև վնասվածքներ։ Դահլիճում գտնվողները տարհանվել են, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաքի Պիկադիլի թատրոնում՝ «Վաճառականի մահը» ներկայացման ժամանակ, որում գլխավոր դերով հանդես էր գալիս ամերիկացի դերասան Ուենդել Փիրսը։

Թատրոնի շենքը կառուցվել է 91 տարի առաջ։ Ականատեսների խոսքով՝ մինչ փլուզումը, լսվել են հոսող ջրի ձայներ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Լոնդոն   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները