ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն Արևմուտքին կոչ է արել գիտակցել Չինաստանի աճող հզորությունը

21:09   07 Նոյեմբեր 2019    301

Եվրոպան և ԱՄՆ-ն պետք է համատեղ գնահատեն ռազմական, տնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում Չինաստանի դիրքերի ամրապնդման հետևանքները։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«Եվրոպան և Հյուսիսային Ամերիկան պետք է միասին աշխատեն, որպեսզի հասկանան և արձագանքեն երկրառազմավարական լանդշաֆտի փոփոխությանը։

Դա ներառում է Չինաստանի վերելքը և տեխնոլոգիական փոփոխությունների ցնցող տեմպերը։ Չինաստանը շուտով կունենա աշխարհում ամենամեծ տնտեսությունը։ Այն արդեն ունի երկրորդ ամենամեծ պաշտպանական բյուջեն։ Այն հսկայական միջոցներ է ներդնում նոր հնարավորություններում»,- հայտարարել է Ստոլտենբերգը՝ ելույթ ունենալով գերմանական հետազոտական կենտրոնում։

Նա, մասնավորապես, նշել է, որ Չինաստանը վերջին հինգ տարում իր նավատորմը համալրել է 80 միավոր նավերով և սուզանավերով, ինչը հավասարազոր է Բրիտանական թագավորական նավատորմին։ Բացի այդ, Չինաստանը վերջերս ցուցադրել է գերձայնային թևավոր հրթիռ և հականավային հրթիռներ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները