Չինաստանն ու ԱՄՆ-ը պետք է միաժամանակ չեղարկեն որոշ գործող տուրքեր. Պեկին

21:44   07 Նոյեմբեր 2019    255

Չինաստանն ու ԱՄՆ-ը պետք է միաժամանակ չեղարկեն որոշ գործող տուրքեր, որպեսզի կողմերը կարողանան սկսել առեւտրային գործարքի «առաջին փուլը»:

Գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Գաո Ֆենը հայտարարել է, որ երկու կողմից տուրքերը պետք է չեղարկվեն հավասարաչափ, որպեսզի հնարավոր լինի բանակցություններ սկսել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա հավելել է, որ երկու կողմերը վերջին 2 շաբաթվա ընթացքում համաձայնել են չեղարկել հավելյալ տուրքերը, որոնք սահմանվել էին բազմամսյա առեւտրային պատերազմի ժամանակ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները